Քալիֆորնիայի սենատոր Բարբարա Բոքսերը իր վրդովմունքն է արտահայտել Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներման կապակցությամբ և կոչ արել նրան բանտ վերադարձնել, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA):
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված խիստ նամակում սենատոր Բոքսերը ընդգծել է, որ Սաֆարովի ազատումը «անհանգստացնող և պրովոկացիոն գործողություն է, որը միայն նպաստել է լարվածության ավելացմանը և սպառնում է Կովկասում կայուն անկախության հաստատման ջանքերին»: « Սաֆարովին ներում շնորհելը օրենքի գերակայության նկատմամբ ակնհայտ անարգանք է: Ես պահանջում եմ, որպեսզի պարոն Ալիևը պահպանի միջազգային իրավունքի ստանդարտները և Սաֆարովին բանտ վերադարձնի: Այնտեղ է նրա տեղը` գործած ծանր հանցագործության համար»,-ընդգծել է սենատորը:
ANCA-ն հիշեցնում է նաև, որ նախորդ շաբաթ եվրոպական քաղաքականության և վերլուծության կենտրոնում կայացած «ԱՄՆ-ն և ռազմավարությունը Կենտրոնական Եվրոպայում» համաժողովի ժամանակ պետքարտուղարի օգնական Ֆիլ Գորդոնը հայտարարել է, որ Պետդեպարտամենտը շարունակում է «տագնապ և հիասթափություն է արտահայտել: Մենք բավարարված չենք նրանով, ինչ տեղի է ունեցել: Մեր կարծիքով Սաֆարովը պետք է նախկինի պես կրի իր պատիժը: Իհարկե, ցնցված էին նրա փառաբանմաբ, իսկ մեր հարցերին տված պատասխանները սպառիչ չէին»: