28 սեպտեմբերի 2012 - 10:24 AMT
Հայաստանի Մ-17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը 2-րդ պարտությունն է կրել ԵԱ որակավորման փուլում

Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը երկրորդ պարտությունն է կրել Սերբիյում շարունակվող Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարում:

Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ մրցավեճում գրանցվել է նույն 5:0 հաշիվը, ինչպես և Սերբիայի հետ խաղում:

Մյուս հանդիպումը խմբում Մոլդովայի և Սերբիայի հավաքականների միջև ավարտվել է 4:0 հաշվով հօգուտ սերբերի: Վերջին տուրի հանդիպումներից առաջ Սերբիան և Բելառուսը ապահովել են իրենց տեղը էլիտ ռաունդի մրցաշարում:

Վերջին տուրի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 30-ին: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմրցի Մոլդովայի ընտրանու հետ, իսկ Սերբիայի թիմը կխաղա Բելառուսի հետ: