28 սեպտեմբերի 2012 - 19:53 AMT
Ադրբեջանում այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները

Այսօր Բաքվի Նարդարան բնակավայրում տեղի է ունեցել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի և ֆրանսիական Charolie Hebdo ամսագրում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների դեմ բողոքի հանրահավաք:

Ինչպես գրում է Vesti.Az-ը, հանրահավաքին ելույթ են ունեցել գյուղի երեցները, այդ թվում` Ադրբեջանի իսլամական կուսակցության նախկին նախագահ հաջի Հաջիաղա Նուրին:

Ելույթ ունեցողները խստագույնս քննադատել են մարգարեի նկատմամաբ անհարգալի վերաբերմունքը և պահանջել պատժել մեղավորներին: Հանրահավաքի մասնակիցները վանկարկել են հակարևմտյան կարգախոսներ և այրել ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները: