28 սեպտեմբերի 2012 - 21:00 AMT
Սիրիայի իշխանությունները գրոհայիններին SMS-հաղորդագրություններ են ուղարկել` «Խաղն ավարտված է»

Սիրիայի իշխանությունները երկրում բջջային կապի բաժանորդներին SMS-հաղորդագրություններ են ուղարկել, որոնցում կոչ է արվում գրոհայիններին վայր դնել զենքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Ֆրանս Պրեսս գործակալությանը:

Հաղորդագրությունը տարածվել է Սիրիայի ԶՈւ-ի անունից: Դրանցում, մասնավորապես, եղել են հետևյալ բառերը` «Խաղն ավարտված է»: Բացի այդ, հաղորդագրություններում ասվում է, որ Սիրիայի այն քաղաքացիները, որոնք մասնակցում են հակակառավարական զինված խմբավորումներին, դեռևս կարող են ինքնակամ հանձնվել իշխանություններին:

Ավելի վաղ ևս Սիրիայի իշխանությունները գրոհայինների նկատմամաբ կիրառել են հոգեբանական ազդեցության միջոցներ` թռուցիկների տեսքով: