
Ճապոնական կողմը պաշտոնական բողոք է հայտնել ԱՄՆ Washington Post և The New York Times թերթերում մի գովազդի տպագրության վերաբերյալ, որտեղ Սենկակու կղզին անվանում են չինական տարածք: Այդ մասին հայտարարել է Վաշինգտոնում Ճապոնիայի դեսպան Իտիրո Ֆուդզիսակին:
Ըստ ճապոնացի դիվանագետի, գովազդը փաստացի սխալներ է պարունակում և «միակողմանի մոտեցում է դրսևորում խնդրի հանդեպ: Գովազդում Սենկակու կղզին, որը Չինաստանում անվանում են Դյաոյույդաո և իրենց տարածքն են համարում, ուղեկցավում է գրությամբ. Դյաոյույդաո կղզիները պատկանում են Չինաստանին»,-հայտնում է ինտերնետ-ԶԼՄ-ները:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հորդորել էին Ճապոնիային ավելի զգույշ գործել Չինաստանի հետ տարածքային հարցում: