29 սեպտեմբերի 2012 - 12:40 AMT
Դևիդ Քեմերոնը հետաձգել է Օբամայի հետ հեռախոսազրույցը թենիսի խաղի պատճառով

Քեմերոնի ընկեր Չարլի Բրուքսը պատմել է, որ բրիտանական կառավարության ղեկավարը հետաձգել է խոսակցությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ թենիսի խաղի պատճառով:

«Մենք թենիս էինք խաղում վարչապետի հետ նրա նստավայրում: Ես հաղթեցի առաջին պարտիայում, սակայն հետո նրան հաջողվեց վերցնել երկրորդ սեթը: Քեմերոնին ասացին, որ Բարաք Օբաման է հեռաձայնում: Դևիդը պատասխանեց. «Կարծում եմ, մենք պետք է ավարտենք խաղը: Պարոն Օբաման կարող է ավելի ուշ զանգահարել»,-Բրուքսին է մեջբերում ВВС-ին: