29 սեպտեմբերի 2012 - 12:52 AMT
Սիրիական բանակը զսպում է գրոհայինների հակահարձակումը Հալեպում

Կատաղի մարտեր են ընթանում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի կենտրոնական շրջաններում՝ Օմեյադի մզկիթի մոտ և Սաադալի ալ Ջաբիրի հրապարակում: Գրոհայինները փորձում են ամրանալ Անտիոքի դարպասների մոտ, ինչպես նաև Բեբ Քիննեսրինի դարպասների մոտ: Նրանք ականանետներից գնդակծում են Սուլեյմանիե և Սեյիդ Ալի թաղամասերը:

Վաղ առավոտյան կասեցվել է կառավարական զորքերի պաշտպանական գիծը ճեղքելու փորձը: ՍԱՆԱ գործակալությունը հերքել է այն հաղորդագրությունը, թե ապստամբները գրավել են քրդական Շեյխ Մասուդ թաղամասը: Նրա բնակիչները զենքը ձեռքին պաշտպանում են իրենց տները սիրիացի բանակայինների հետ միասին: Ըստ գործակալության, հակառակորդը կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կուրստներ է կրում: