29 սեպտեմբերի 2012 - 13:39 AMT
Բելգիական գարեջուրը կրկին լավագույններից է ճանաչվել World Beer Awards 2012 մրցույթում

Բելգիական գարեջրի որոշ տեսակներ կրկին լավագույնն են ճանաչվել World Beer Awards 2012 միջազգային մրցույթում, հայտնել է Le Soir թերթը:

«Մուգ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Gouden Carolus Classic-ը, «բնական խմորման չզտված գարեջուր» անվանակարգում՝ Mort Subite Oude Gueuze:

World Beer Awards գարեջրի մրցույթի դափնեկիրներին ընտրում է ներկայացուցչական ժյուրին, այս տարի այն 600 տեսակի գարեջուր է գնահատել 32 երկրներից: