29 սեպտեմբերի 2012 - 13:17 AMT
Հրանտ Բագրատյան. Այս կառավարության հետ անելիք չկա` կամ նախագահը կազատվի նրանից, կամ՝ հակառակը

«Ըստ պաշտոնական տվյալների, 2013 թվականի բյուջեն թերակատարվել է 7%, սղաճը կազմել է 4,7%, իսկ իրականում սղաճը կազմում է 7%: Աշխատավարձը բարձրացել է 5,9 %, իսկ գնաճը երկրում կազմել է 7,9%: Ու երբ կառավարությանը հարցեր ես տալիս, ուղղակի փախչում է ու չի կարողանում պատասխանել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբագցության անդամ Հրանտ Բագրատյանը:

Ըստ Բագրատյանի, Հայաստանի պետական բյուջեն կկազմի 2 մլրդ 400 մլն դոլար, այն դեպքում, երբ հարևան Վրաստանի բյուջեն ավելի քան 6 մլրդ է, իսկ Ադրբեջանինը` 21 մլրդ:

Այն հարցին, թե արդյոք վարչապետ Տիգրան Սարգսյանը կհեռացվի պաշտոնից, ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Երկու տարբերակ կարող է լինել այստեղ. միգուցե նախագահին ձեռք է տալիս այս վարչապետը կամ էլ կարող է իրոք իրար չեն հասկանում»:

Ըստ նրա, ներկայիս կառավարության հետ անելիք չկա` կամ նախագահը կազատվի նրանից, կամ կլինի հակառակը, քանի որ բանը հասել է նրան, որ դժգոհությունն արդեն էլիտայի մեջ է:

Ազգային ժողովում բյուջեի քննարկումը կկայանա առաջիկա քառօրյայում: