29 սեպտեմբերի 2012 - 13:38 AMT
Երկու շաբաթից Հայաստանը կդառնա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ

Երկու շաբաթից Հայաստանը կդառնա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ: Այս մասին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ցուցահանդեսի բացման ժամանակ ներկաներին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

1970 թ-ին ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախատիպը` Մշակութային և տեխնիկական համագործակցության ասոցիացիան: Որպես ֆրանկոֆոնիայի օր է ընտրվել մարտի 20-ը:

Ֆրանկոֆոնիան, որպես շարժում, միավորում է 75 պետությունների, որոնցից 56-ը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ են, 19-ը` դիտորդներ: Այդ կազմակերպության հովանու ներքո տոնվում են Ֆրանկոֆոնիայի օրերը, շաբաթները և ամիսները:

Հիշեցնենք, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միացել է 2008 թ-ին: