29 սեպտեմբերի 2012 - 14:13 AMT
ԱՄՆ-ն ևս 45 մլն դոլար կհատկացնի Սիրիային

ԱՄՆ-ում հայտարարել են, որ ևս 45 մլն դոլար կհատկացնեն որպես օժանդակություն Սիրիային: 30 մլն կհատկացվի հումանիտար օգնության համար, մնացածը կստանան ընդդիմության ներկայացուցիչները:

Ելույթ ունենալով ՄԱԿ-ում՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշել է, որ ԱՄՆ-ն, ինչպես նախկինում, դրամական միջոցներ կուղարկի ոչ թե զենքի, այլ տեխնիկական միջոցների ու դեղորայքի համար:

Մինչդեռ իրավիճակը Սիրիայում լարված է մնում: Կատաղի մարտեր են գնում Հալեպում:

Նախօրեին ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ կիսատ միջոցներ չեն ընդունում և կամ կգրավեն քաղաքը, կան ջախջախիչ պարտություն կկրեն: Ըստ գրոհայինների, ուրբաթ օրը Հալեպում մոտ 40 մարդ է սպանվել: