Այսօրվանից պաշտոնապես գործում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը և հոգաբարձուների խորհրդի անդամներ Ռաֆիի Կասարջյանը, Ավետիք Չալաբյանը, Սեմ Սամուելյանը և Արտաշես Շիրիկյանը այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին հիմնադրամի բացման մասին: «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի նպատակն է օգնել և խթանել հայերի վերադարձը հայրենիք:
Հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը ներկայացրեց այն երեք ծրագրային ուղղությունները, որոնցով աշխատելու է հիմնադրամը: Ըստ տնօրենի՝ իրենք սփյուռքում ակտիվորեն ներկայացնելու և տարածելու են հայրենադարաձության գաղափարը, աջակցելու են հայ հասարակաության մեջ այն անձանց իտեգրմանը, ովքեր որոշել են վերադառնալ հայրենիք և խթանելու են հայրենադարձությանը նպաստող պետական քաղաքականության և հասարակական միջավայրի ձևավորմանը:
Հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի և Սփյուռքի մի խումբ շահագրգիռ և կայացած մասմնագետների և հասարակական գործիչների ջանքերով:
Արդեն գործում է նաև «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի կայքը, որը ներակյացնում է տեղեկություններ այն մարդկանց մասին, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք կամ արդեն վերադարձել են: