29 սեպտեմբերի 2012 - 15:14 AMT
ԿԳ նախարարը հանձնարարել է դպրոցներում բացառել ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանձնարարական է ստորագրել` ուղղված ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին` ՀՀ պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում աշխատանքային տետրերի, օրագրերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը բացառելու վերաբերյալ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնումե ն ՀՀ ԿԳ նախարարությունից:

Միաժամանակ, նախարարը համապատասխան գրություններով դիմել է նաև Երևանի քաղաքապետին և ՀՀ մարզպետներին` նման հանձնարարականներ տալ իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին: Հիշեցնենք, որ հանրապետությունում գործող 1396 դպրոցներից ՀՀ ԿԳՆ ենթակայությաբ գործում են 132 ուսումնական հաստատություններ: