23 մարտի 2005 - 07:44 AMT
ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿԻ ՀԱՅԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԻՐԵՆՑ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Կուբանի իրավապահ մարմինները չեն կատարել Նովոռոսիյսկում անվտանգությունը ապահովելու եւ Նովոռոսիյսկի հարեւան շրջաններից կազակներին քաղաք չթողնելու վերաբերյալ իրենց խոստումները, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ինչպես հաղորդել են Նովոռոսիյսկի Հայկական մշակույթի «Լույս»ընկերությունում, անվտանգության երաշխիքները տրվել են մարտի 22-ի առավոտյան քաղաքապետի մոտ կայացած արտակարգ նիստի ժամանակ: Հանգստություն պահպանելու կոչերը ուղղված են եղել հայկական, հունական համայնքների եւ կազակության ներկայացուցիչներին: Սակայն, նույն օրվա երեկոյան մի քանի ավտոբուսներով քաղաք են մտել կազակների խմբեր, տարբեր տվյալներով 100-200 հոգի, եւ անկարգություններ են կատարել քաղաքաի Ցեմդոլինա թաղամասում: Նույն աղբյուրի համաձայն, Նովոռոսիյսկի հայկական համայնքը տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մտադիր է կոչով դիմել Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներին: