1 հոկտեմբերի 2012 - 12:40 AMT
Բոննիի և Կլայդի զենքերն աճուրդում վաճառվել են 504 հազար դոլարով

Ամերիկյան Նաշուա քաղաքում աճուրդում 504 հազար դոլարով վաճառվել է 1920-30-ականների գանգստերներ Բոննի Պարկերի և Կլայդ Բերոուի/b> զենքերը: Այդ զենքերը ձեռքերին ավազակները ոստիկանության կողմից սպանվել են 1934-ի մայիսի 23-ին Լուիզիանա նահանգում և հենց այդ զենքերն են եղել աճուրդի գլխավոր լոտը, հաղորդել են տեղի ԶԼՄ-ները:

«38 տրամաչափի «Կոլտ» ատրճանակը, որը պատկանել է Բոննի Պարկերին, արդյունքում վաճառվել է 264 հազար դոլարով, իսկ 45 տրամաչափի բանակային «Կոլտ» ատրճանակը, որը պատկանել է նրա սիրեցյալին` 240 հազար դոլարով»,- նշում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Աճուրդում ներկայացվել են նաև այդ ժամանակների այլ հայտնի գանգստերների իրեր` Ալ Կապոնեի և Ջոն Դիլինջերի, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: