1 հոկտեմբերի 2012 - 10:40 AMT
Al Jazeera հեռուստաընկերությունն անդրադարձել է Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործին

«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ Քաթարի հայտնի Al Jazeera հեռուստաընկերությունն անդրադարձել է Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործին:

Հեռուստաընկերությունը, մասնավորապես, հայտնել է, որ փողերի լվացման մեջ է մեղադրվում Հայաստանում նախագահական ընտրություններին առաջադրվելու ամենահավանական թեկնածուներից մեկը: «Նախկին արտգործնախարարը ամերիկացի բարեգործից ստացած 2 մլն դոլարով անկախ ինտերնետային լրատվամիջոց է հիմնադրել: Օսկանյանի համակիրները վստահ են, որ մեղադրանքը քաղաքական հետապնդման դրսևորում է` կանխելու նրա առաջադրումը գալիք նախագահական ընտրություններին»,- հայտնել է արաբական աշխարհում մեծ հեղինակություն վայելող այս լրատվամիջոցը: