Հոկտեմբերի 1-ից 3-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենան սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի գոտեմարտերը:
Ասլանբեկ Ասլանխանովի հիշատակին նվիրված մրցաշարում Հայաստանը կներկայացնեն արցախցի մարզիկներ չորս սամբիստներ:
Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, Մոսկվայում ելույթ կունենան Վահագն Գևորգյանը (68 կգ), Աշոտ Դանիելյանը (82 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ) և Դավիթ Գրիգորյանը (90 կգ):