1 հոկտեմբերի 2012 - 11:57 AMT
Սանկտ Պետերբուրգում իր աշխատանքն է սկսել ՈւԵՖԱ-ի գործադիր հանձնաժողովը

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում այսօր իր աշխատանքն է սկսել Եվրոպական ֆուտբոլային միության գործադիր հանձնաժողովը: Միջոցառումն անցկացվում է «Գրանք Օթել Եվրոպայում»: Միջոցառման ավարտից հետո կկայանա ամփոփիչ մամուլի ասուլիս, հաղորդում է ՌՖՄ մամուլի ծառայությունը:

Նիստի օրակարգի հիմնական կետերն են. 2016 և 2018թթ Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում մեդիաիրավունքների կենտրոնացումն ու կատարելագործումը, երիտասարդական թիմերի 2013թ Եվրոպայի առաջնության և 2015թ Աշխարհի առաջնության կանոնադրության հաստատումը, ՈւԵՖԱ-ի զանգավածային ֆուտբոլի վերաբերյալ Կոնվենցիայի նոր անդամների և Մարզչական կոնվենցիայի նոր անդամների հաստատումը: