1 հոկտեմբերի 2012 - 13:52 AMT
Հալեպում մարտերի արդյունքում ոչնչացվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանվող շուկան

Հալեպում կառավարական ուժերի և զինյալ ընդդիմադիրների միջև մարտերի արդյունքում ոչնչացվել է միջնադարյա շուկան, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ էր, հայտնում է BBC News-ը:

Շուկան, որը գտնվում է Հալեպի հին քաղաքում, ուրբաթ օրը հրդեհվել էր, հրդեհը շուրջ մեկ օր չէր հաջողվում մարել: Հրդեհի պատճառը փոխհրաձգությունն էր:

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի տնօրեն Կիշոր Ռաոն դա «մեծ կորուստ և ողբերգություն է անվանել», հայտնում է Լենտա.ռու-ն: