1 հոկտեմբերի 2012 - 12:00 AMT
Արցախից Հայաստանի Հանրապետություն զանգի մեկ րոպեի արժեքը այսուհետ կկազմի 45 դրամ՝ նախկին 140 դրամի փոխարեն

Այսուհետ Արցախում ռոումինգում գտնվելիս` դեպի Հայաստանի Հանրապետություն զանգահարելիս զանգի մեկ րոպեի արժեքը կկազմի 45 դրամ` նախկին 140 դրամի փոխարեն:

Տեղական ուղղություններով զանգահարելիս ևս զանգի մեկ րոպեի արժեքը կկազմի 45 դրամ` նախկին 80 դրամի փոխարեն: Այս մասին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունից:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: