23 մարտի 2005 - 12:59 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ առաքելության ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինի հետ, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վ.Պրյախինը Ռոբերտ Քոչարյանին ծանոթացրել է երեւանյան գրասենյակի 2005 թվականի գործունեության հիմնական ուղղությունների մասին: Զրուցակիցները քննարկել են ՀՀ Ընտրական օրենսգրքի կատարելագործմանը եւ Սահմանադրության բարեփոխումներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ ԵԱՀԿ աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր: Հայաստանի նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պրյախինին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հիմնադրման հնգամյակի կապակցությամբ եւ մաղթել աշխատանքային հաջողություններ: