1 հոկտեմբերի 2012 - 18:46 AMT
Միշել Պլատինի. Fair play ֆինանսական հայեցակարգի զարգացման առաջին արդյունքները կհրապարակվեն 2013-ին

Fair play ֆինանսական հայեցակարգի զարգացման առաջին արդյունքների մասին կհայտարարվի հաջորդ տարի, Սանկտ Պետերբուրգում ՈւԵՖԱ-ի գործադիր հանձնաժողովի ընթացքում լրագրողներին է հայտնել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

2009թ սեպտեմբերին ՈւԵՖԱ-ի գործադիր հանձնաժողովը միաձայն հաստատել է Fair play ֆինանսական հայեցակարգը` ուղղված եվրոպական ֆուտբոլի երկարատև զարգացմանը:

«Fair play-ը մի երկրի խնդիր չէ, այն վերաբերում է բոլոր երկրներին և ՈւԵՖԱ-ի բոլոր մրցումներին: Այն նախաձեռնվել է 4 տարի առաջ: Արդյունքները կներկայացվեն հաջորդ տարի: Բոլոր եվրոպացիները մեկ քաղաքականություն են վարում: Փորձագետների խորհուրդը դիտարկելու է բոլոր մասնակցիների հաշիվների վիճակը: Պետք է կարգավորել ֆինանսների հետ կապված հարցերը: Մենք դիտարկում ենք այն հարցը, արդյոք ակումբենրը չեն ծախսում ավելի շատ գումար, քան վաստակում են»,-պատմել է Պլատինին: