«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև հոկտեմեբերի վերջ կորոշի Հայաստանի նախագահական ընտրություններում իր առաջադրվելու հարցը: Ինչպես այսօր լրագրողներին է հայտարարել Հովհաննիսյանը, ինքը պետք է ամեն ինչ վերլուծի և կշռադատի, արդյոք առաջադրվելու է, թե աջակցելու է այլ արժանի թեկնածուի:
«Ժառանգության» առաջնորդը նաև ընդգծել է 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքական և ժողովրդական կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը: Խոսելով պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ վերջինից հրաժարվել է սեփական կամքով: