«Ջոն Լեննոնի գեղարվեստական գործերը»(The Artwork of John Lennon) ցուցահանդեսը թույլ կտա հանրությանը ծանոթանալ լեգենդար «Բիթլզի» առաջնորդի ստեղծագործական կյանքի քիչ հայտնի կողմերին: Ինչպես հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները, ցուցադրությունը կբացվի այս շաբաթ Նյու Յորքում և նվիրված է հայտնի երաժշտի ծննդյան 72-ամյակին:
Այցելուներին կներկայացվեն մոտ 100 նկարներ, ծաղրանկարներ ու կոմիքսներ, որոնք Լեննոնն արել է 1964-80 թվականներին:
Ցուցահանդեսի կազմակերպիչներից է երգչի այրին՝ Յոկո Օնոն: Աշխատանքների մի մասը երբեք չի ներկայացվել հանրությանը: