Հոկտեմբերի 2-ին Վանաձորում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար` նվիրված Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն և Աշխարհի գավաթակիր Ստեփան Սարգսյանին: Արդեն 17-րդ անգամ անցկացվող մրցաշարի ժամանակ հանդես են գալիս Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Իրանի ըմբիշները:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 55 հազար դոլար, հաղթողը կստանա 3000 դոլար, իսկ 2-րդ և 3-րդ հորիզնականները զբաղեցրած մարզիկները` 2000 և 1000 դոլար: Մրցաշարի բացմանը ներկա էր Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը: