2 հոկտեմբերի 2012 - 21:41 AMT
Իտալացի քաղաքապետերը, ի նշան խիստ տնտեսման քաղաքականության դեմ բողոքի, ձեռնաշղթաներ են հագել

Որպես ԵՄ կողմից առաջարկված խիստ տնտեսման քաղաքականության դեմ բողոք, ինչի արդյունքում փակվել է ավտոբուսաշինական գործարան, մի քանի իտալացի քաղաքապետեր, ովքեր հավաքվել են նախագահական վարչակազմի շինության առջև, ձեռնաշղթաներ են հագել: Բողոքի ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ բանվոր, հաղորդում է IRIB World Service-ի ռուսական ծառայությունը:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում 680 աշխատակիցներ դիմել են երկրի նախագահին, որպեսզի վերջինս միջամտի և թույլ չտա միակ ավտոբուսաշինական գործարանի փակումը, սակայն նրանց փորձերն անարդյունք են մնացել: Մեկ ժամ անց ոստիկանությունը ցրել է ցուցարարներին:

Ֆիատ աավտոշինական ընկերությունը նախորդ տարի փակել էր Irisbus գործարանը: