3 հոկտեմբերի 2012 - 13:35 AMT
Լևոն Շիրնյան. Ռուս-վրացական հարաբերությունները կարող են կարգավորվել Հայաստանի շահերի հաշվին

Վրաստանի խորհդարանական ընտրություններում Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ ընդդիմության հաղթանակը և ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հեռանկարը կարող է բացասական անդրադառնալ Հայաստանի վրա, կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Նրանք (Վրաստանը) կպահանջեն իրենց գինը... Եվ, լիովին հավանական է, որ դա կլինի Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Հայաստանի ազգային և պետական շահերի հաշվին»,- ասել է նա Երևանում մամլո ասուլիսում:

Նրա խոսքով, հայկական կողմը պետք է հաշվի առնի դա և թեև, հնարավոր է, որ այդպես չլինի, սակայն խնդիրը կա: «Քանի որ մենք գիտենք, որ պատմականորեն Ռուսաստանը կարգավորում է Վրաստանի հետ իր հարաբերությունները Հայաստանի ազգային և պետական շահերի հաշվին»,- հայտարարել է Շիրինյանը:

Որպես օրինակ նա բերել է Վրաստանին սիրաշահելու համար ժամանակին Ջավախքը նրան հանձնելը: