Այսօրվանից մինչև հոկտեմբերի 5-ը Մոսկվայում անցկացվում է հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների 11-րդ խորհրդակցությունը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 55 երկրների պատվիրակություններ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվելու են ահաբեկչության, արմատականության և սեպարատիզմի դեմ պայքարի ոլորտներում փոխհամագործակցության հարցեր: ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը: