
Թեհրանի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք բողոքում էին ազգային արժույթի կտրուկ անկման դեմ:
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ցուցարարները այրել են անվադողեր և աղբարկղեր, շատերը ձերբակալվել են:
Վերջին մի քանի օրերին ռիալի փոխարժեքը ԱՄՆ դոլարի համեմատ անկում է ապրել 30 տոկոսով: Խանութների և փոխանակման կետերի մոտ 100 վրդովված սեփականատերեր հավաքվել են Իրանի ԿԲ շենքի առջև, որտեղ նրանց ցրեց ոստիկանությունը:
Ակցիայի կազմակերպիչներն են նախագահ Ահմադինեժադի հակառակորդները, որոնք հուսով են պաշտոնանկ անել նրան: