Վրաստանի հայերի խնդիրների լուծումը, մասնավորապես, Ջավախքի և հայկական եկեղեցու, թեստ կդառնան վրացական ժողովրդավարության համար և մարտահրավեր` վրացական իշխանությունների համար: «Վրացական երազանքը» չպետք է հայերի համար դառնա «վրացական մղձավանջ»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Նա նաև նշել է, որ հայկական իշխանությունները վրացական իշխանությունների օրինակով պետք է հասկանան, որ չի կարելի անտեսել փոփոխությունների հասարակական պահանջը:
Կիրակոսյանը շատ բարձր է գնահատել Վրաստանում ընդդիմության հաղթանակը, նշելով, որ դա տարածաշրջանում առաջին դեպքն է, երբ իշխանությունները պարտվել են ընտրություններում, և տեղի է ունենում իշխանության խաղաղ հանձնում: