Կառավարությունը հոկտեմբերի 4-ի նիստում բացասական եզրակացություն է տվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագծին: Ինչպես նշեց կառավարության նիստում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, նախագիծը ոչ միայն նպատակահարմար չէ այժմ ընդունել, այլ նաև քննարկման ենթակա չէ: