
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք հարցում են ուղարկել որստիկանություն, որպեսզի իրենց տրամադրվեն արագաչափերի և տեսախցիկների շահագործման և տեխնիկական նորմերը: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այլ աղբյուրներից պարզել են, որ արագաչափերի ճգրտությունը պլյուս-մինուս 3 կմ ժամ է կազմում:
«Սա նշանակում է, որ տուգանքները պետք է կիրառվեն միայն 4 և ավելի թվերով ավարտվող գերազանցված արագության դեպքում միայն»:
Նա նշեց, որ իրենք ունեն բազմաթիվ տեսանյութեր, երբ մարդիկ իզուր տեղը տուգանվել են:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ արագաչափերի հետ կապված երեք դատական գործով դիմել են դատարան:
Ընդհանուր առմանբ, երթևեկության հետ կապված կենտրոնը դատարան է դիմել 42 գործով : Կենտրօնի տնօրենը արագաչափերի և տեսախցիկների տեղադրումը համարում է «գումար հավաքելու միջոց»: