4 հոկտեմբերի 2012 - 13:37 AMT
«Արփա» միջազգային կինոփառատոնը 15 տարեկան է

Լոս Անջելեսի «Արփա» միջազգային կինոփառատոնը կնշի իր 15-ամյակը, հայտնում է «Ասպարեզը»: Փառատոնը կազմեկերպում է «Արփա» արվեստի հիմնադրամը: 15-րդ հոբելյանական փառատոնն անցկացվելու է նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 2-ը` Եգիպտական թատրոնում:

Կինոփատատոնը կբացի Գոռ Կիրակոսյանի «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմը, իսկ կփակի Նատալիա Բելյաուսկենեի «Եթե բոլորը» ֆիլմը:

Այս տարի կներկայացվի 40 ֆիլմ` գեղարվեստական, վավերագրական, կարճամետրաժ, անիմացիա: Հիշեցնենք, որ անցած տարի կինոփառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը»: