4 հոկտեմբերի 2012 - 16:24 AMT
Facebook –ի օգտատերերի թիվն արդեն 1 միլիարդ է

Facebook –ի օգտատերերի թիվն արդեն հասել է 1 միլիարդի:

Այս մասին հայտատարել է Facebook –ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ամերիկյան հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ Facebook-ի ստեղծման օրվանից 1 մլդ օգտատերերը 1.13 տրիլիոն անգամ «լայք» են արել, 219 միլիարդ լուսանկերներ են ներբեռնել և 17 միլիարդ անգամ նշել են իրենց գտնվելու վայրի մասին:

Ցուկերբերգն ասել է նաև, որ Facebook-ը կանգ չի առնի 1 միլիարդի վրա և ապագայում, Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում սոցցանցի զարգացման շնորհիվ, այդ թիվը շարունակելու է աճել: