Սիրիան ներողություն է խնդրել Թուրքիայից սահմանային միջադեպի համար: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը:
«Սիրիական կողմը ճանաչում է իր մեղքը և ներողություն է խնդրում: Նա հավաստիացրել է, որ նման բան այլևս չի պատահի»,-ասել է նա:
Չորեքշաբթի օրը սիրիական տարածքից բաց թողած ականն ընկել է թուրքական գյուղի բնակելի տան վրա՝ 5 մարդ զոհվել է, ևս 13-ը՝ վիրավորվել: Թուրքիան պատասխան հարված է հասցրել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: