4 հոկտեմբերի 2012 - 18:43 AMT
Ճապոնական Honda-ն հանում է շրջանառությունից իր մոտ 1 մլն ավտոմեքենաներ

Ճապոնական Honda ավտոկոնցեռնը ետ է կանչում ամբողջ աշխարհում իր ավտոմեքենաներից մոտ 1 մլն: Այս մասին այսօր հայտնել է Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և տուրիզմի նախարարը:

Պատճառը գործարանային թերությունն է, որ կարող է հանգեցնել անսարքության: Ընդհանուր առմամբ Honda-ն հետ կկանչի իր ավելի քան 30 հազար մինվեններ` Еlysion և Elysion Prestige, որոնք արտադրվել են 2004 ապրիլի 4-ից մինչ 2008-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածը, և ավելի քան 600 հազար Accord մարդատարներ: Վերջիններս ետ կկանչվեն միայն Հյուսիսային Ամերիկայից: