4 հոկտեմբերի 2012 - 18:16 AMT
ՄԻՊ-ը աջակցելու է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին մշակել մարդու իրավունքների վերաբերյալ ռազմավարություն

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան կստորագրեն փոխհամագործակցության հուշագիր։ Հուշագրի շրջանակներում Պաշտպանի գրասենյակը ՄԱԿ-ի գործակալություններին տրամադրելու է փորձագիտական խորհրդատվություն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ, աջակցելու է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին մշակել մարդու իրավունքների վերաբերյալ ռազմավարություն, ինչպես նաև իրականացվելու են նոր ծրագրեր։

Միջոցառումը տեղի կունենա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում :