Հոկտեմբերի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.010 մլն դրամի առք եւ վաճառք` 408.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.25 դրամ:
Ընդ որում, հոկտեմբերի 4-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը մնացել է նույնը` 408,38 դրամ: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 528,65 դրամ է` ավելանալով 0,86 կետով: Ռուսական 1 ռուբլու փոխարժեքը ևս մնացել է նույնը` 13,13 դրամ, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: