30 մարտի 2005 - 07:16 AMT
ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԱՄՆ ԶՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ
Այսօր երկօրյա այցով Հայաստան կժամանի ԱՄՆ եվրոպական հրամանատարության շտաբի հրամանատարի տեղակալ, գեներալ Չարլզ Ուոլդը: Այցի ընթացքում նախատեսվում են Չարլզ Ուոլդի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտ֊պանության նախարար Սերժ Սարգսյանի ու Հայաստանի ՊՆ այլ ներկայացուցիչների հետ: Այցելության նպատակն է քննարկել զարգացող հայ-ամերիկյան հարաբերություն֊ները պաշտպանության ոլորտում: