5 հոկտեմբերի 2012 - 11:25 AMT
Արմավիրի մարզում հրդեհի հետևանքով 2 մարդ է մահացել

Այսօր ժամը 06.22-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի Պռոշյան փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 07.10-ին:

Ամբողջությամբ այրվել է տան ննջասենյակը՝ 15 քմ մակերեսով, որտեղ և հայտնաբերել են 1942 թ. ծնված Ռիմա և 1939 թ. ծնված Արշավիր Եղիազարյանների դիերը: