
Ուրբաթ օրը Բրիտանիայի կողմից ԱՄՆ արտահանձնված ծայրահեղական իսլամիստ քարոզիչ Աբու Համզան շաբաթ օրը կկանգնի ԱՄՆ դատարանի առջև: Միևնույն ժամանակ բրիտանական իշխանությունները ԱՄՆ դատական ատյաններին են հանձնել ահաբեկչության մեջ կասկածվող ևս 4 անձանց:
Ավելի վաղ Լոնդոնի դատարանը վերջնական որոշում կայացրեց Աբու Համզային և ևս 4 կասկածյալների ԱՄՆ արտահանձնելու վերաբերյալ՝ մերժելով նրանց բողոքարկումը, հայտնում է BBC- ռուսական ծառայությունը: