
Հայաստանը միաժամանակ համագործակցում է ռազմաքաղաքական հակադիր կողմերում գտվող ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ,՝ մասնավորապես, ՌԴ հետ: Այսօր այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ափինյանը: Նա ասել է. «Հայաստանը կարողանում է հիանալի հավասարակշռել այդ գործակցությունը` իր օգուտները հնարավորինս քաղելով»:ԱԺ-ը վավերացրել է արձանագրություն, համաձայն որի ՀԱՊԿ անդամներն իրենց տարածքում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների զորքեր տեղեակայելու որոշումը պիտի ընդունեն ՀԱՊԿ մյուս պետությունների հետ անհապաղ խորհրդակցությունից հետո և պաշտոնական առարկությունների բացակայության դեպքում միայն:
Այս արձանագրության նպատակահարմարության մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին պատասխանելով` ռազմական փորձագետն ասաց.
«Ես, իմ քաղաքացիական դիրքից ելնելով, այդ քայլն արդարացնում եմ: Ռուսական ռազմաբազաները միայն սահմանապահ գործունեություն իրականացնելու պայմանավորվածություն ունեն: Եվ պարտադիր չէ, որ դրանք օգտագործվեն տարածաշրջանում, մասնավորապես, Իրանում հնարավոր պատերազմական գործողությունների ժամանակ: Բազմաթիվ այլ միջոցներ կան, դրանք կարող են նաև չմիջամտել գերտերությունների ռազմաքաղաքական շահերին»: