6 հոկտեմբերի 2012 - 16:09 AMT
Վերանորոգվել է Խաչիկ գյուղի դպրոցը

Այսուհետ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղը ունի նոր վերանորոգված դպրոցի շենք:

Դպրոցի բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Սահմանանմերձ գյուղերում մարդուն հողին պահող գործոններից մեկն էլ դպրոցն է, ակնհայտ է, որ սահմանամերձ գյուղերում կրթության խնդիրները առավել մեծ նշանակություն ունեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նա ասաց, որ խոսել է արդեն գյուղացիենր հետ, ծանոթացել ուսուցչական կազմի հետ և իր փոխանցմամբ գյուղացիները գոհ են կրթության որակից: Դպրոցում սովորում է 116 աշակերտ, 58 տղա 58 աղջիկ, սակայն դպրոցը նախատեսված է 300 հոգում համար:

2010 թվականի դեկտեմբերի 31-ին Սերժ Սարգսյանն այցելել էր Խաչիկ գյուղ, հետաքրքրվել գյուղի խնդիրներով և խոստացել, որ դրանք կլինեն պետության ուշադրության կենտրոնում: 2011 թվականի հունվարին Հայասատնի սոցիալական ներդորումենրի հիմնադրամը ձեռնարկեց դպրոցի 2 մասնաշենքերի հիմնանորոգման ծրագիրը: Ծրագրի արժեքն է 130 մլն ՀՀ դրամ: Այն ունի նոր դպրոցական գույք, քիմիայի լաբորատորիա, 9 համակարգիչ: Վերջին երկուսը տրամադրել է «Փյունիկ» հիմնադրամը: Գյուղը արցախյան պատերազմի ժամանակաշրջանում ենթարկվել է ռմբակոծությունների և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: