7 հոկտեմբերի 2012 - 17:45 AMT
Թուրք-սիրիական սահմանում մարտերի արդյունքում զոհվել է 49 մարդ

Հիրբատ ալ-Ջոզ բնակավայրի համար պայքարելիս Սիրիական բանակի և ապստամբների միջև մարտերի արդյունքում նախօրեին զոհվել է 49 մարդ, հաղորդում է Ռոսբալթը:

Բախումները շարունակվել են ավելի քան 12 ժամ և ավարտվել ապստամբների հաղթանակով, ում հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել բնակավայրը:

Syrian Observatory for Human Rights-ի տվյալներով զոհվածներից 40-ը կառավարական զորքերի զինծառայողներ են, 9-ը` ապստամբներ, հաղորդում է Lenta.Ru-ն` հղելով AFP-ին: Իրավապաշտապնների տվյալներով, թուրք-սիրիական սահմանի երկայնքում տեղակայված բնակավայրերի մոտ 80 տոկոսը ապստամբների վերահսկողության ներքո է: