8 հոկտեմբերի 2012 - 12:01 AMT
Լիբիական մոտորանավակը կրակ է արձակել իտալական ձկնորսական նավերի վրա և ուղեկցել նրանց Բենգազի

Լիբիական մոտորանավակը երկրի ափերի մոտ կրակ է արձակել երկու իտալական ձկնորսական նավերի վրա և ուղեկցել նրանց Բենգազիի նավահանգիստ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես հաղորդել է Նիկոլո Կրիստալդին` Սիցիլիայի Մաձարա դել Վալլո քաղաք-նավահանգստի քաղաքապետը, որտեղ գրանցված են իտալական նավերը, պատահարի մասին զեկուցել է նավերից մեկի նավապետը:

«Նավերը հետապնդվել են լիբիական մոտորանավակի կողմից: Զենք կիրառելուց հետո նրանց հրաման է տրվել ուղորդվել Բենգազիի նավահանգիստ»,- պատմել է Կրիստալդին:

Նրա խոսքով, գնդակոծության արդյունքում 14 իտալացի և թունիսցի նավաստիներից ոչ մեկը չի տուժել:

Դեռ հայտնի չէ, թե ում է պատկանում իտալացի ձկնորսների զինված մոտորանավակը: