Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին հրապարակել է Հայաստանի և Դանիայի հետ խաղերում իտալական հավաքականի կազմը:
2014թ աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին` «Հրազդան» մարզադաշտում: Իտալիայի հավաքականը Երևան կժամանի հոկտեմբերի 10-ին:
Պրանդելին հրավիրել է 27 ֆուտբոլիստների. Դարպասապահներ` Ջանլուիջի Բուֆֆոնին, Մորգան Դե Սանկտիսին, Վալտեր Սիրիգունին և Էմիլիանո Վիվյանոյին:
Պաշտպաններ`Ինյազիո Աբատեին, Անդրեա Բարցալիին, Լեոնարդո Բոնուչչիին, Ջորջիո Կյելլինիին, Ֆեդերիկո Բացարետտիին, Կրիստիան Մաջոյին, Անջելո Օգբոննային, Անդրեա Ռանոկյային և Դոմենիկո Կրիշիտոյին:
Կիսապաշտպաններ` Դանիելե Դե Ռոսսիին, Ալեսսանդրո Դիամանտիին, Էմանուելե Ջակկերինիին, Կլաուդիո Մարկիզիոյին, Անդրեա Պիռլոյին, Ռիկկարդո Մոնտոլիվոյին, Անտոնիո Կանդրևային և Մարկո Վերատտիին:
Հարձակվողներ` Մարիո Բալոտելլիին, Ստեֆան Էլ-Շաարավիին, Մատտիա Դեստրոյին, Պաբլո Օսվալդոյին, Սեբաստյան Ջովինկոյին և Ալբերտո Ջիլարդինոյին: