8 հոկտեմբերի 2012 - 12:35 AMT
ՀԲ-ն նվազեցրել է Չինաստանի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 7,7 տոկոս

Համաշխարհային բանկը որոշում է ընդունել նվազեցնել Ասիական-Խաղաղօվկիանոսային տարածաշրջանի մի շարք երկրների տնտեսական աճի կանխատեսումը, հայտնում է «Վեստի-Էկոնոմիկան»: Միջազգային կազմակերպության փորձագետների համապատասխան որոշումը կապաված է նրա հետ, որ Չինաստանի տնտեսական զարգացման նվազումը կարող է ավելի երկար տևել, քան ակնկալվում էր ավելի վաղ:

«Այս տարի մենք զգալի դանդաղում ենք արձանագրում Չինաստանում, այնպես որ մտավախություն կա, որ այդ գործընթացները դեռ տևական ժամանակ կպահպանվեն»,-ասվում է ՀԲ զեկույցում:

Տարեվերջին Չինաստանի ՀՆԱ-ն կաճի 7,7 տոկոսով, այն դեպքում, երբ ակնկալվում էր 8,2 տոկոս աճ: 2013թ. համար տնտեսության զարգացման գնահատականը 8,1 տոկոս է, թեև ՀԲ-ն կանխատեսում էր 8,6 տոկոս աճ: