
Հայազն Միությունը այսօր ժամը 17.00-ին բողոքի ակցիա կանցկացնի Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց:
«Եվրամիությունը շարունակում է գրոհել մեր երկիրը իր անբարո քարոզով: Հիմա էլ միասեռականության քարոզի պատասխանատվությունը ստանձնել է Գերմանիայի
դեսպանատունը: Երևանում Գերմանիայի դեսպանությունը և ԵՄ պատվիրակությունը կազմակերպում են Միասեռականների «իրավունքների» պաշտպանություն քարոզող «Parada» ֆիլմի ցուցադրությունների շարք: Այն սերբական ֆիլմ է, որն արծարծում է Սերբիայում միասեռականների իրավունքների խնդիրը: Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների հպարտության շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ առաջինը 2001թ. ավարտվել էր բռնությամբ: Հոկտեմբերի 8ին,ժամը 17.00 հավաքվում ենք Գերմանիայի դեսպանատան դիմաց անցկացնելու մեր բողոքի ակցիան»,-ասված է միության տարածած հաղորդագրության մեջ: