Այսօր Ղազախստանի «Իլիյսկի» զորավարժարանում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների համատեղ «Անխախտ եղբայրություն 2012» խաղաղապահ զորավարժությունները, հայտնում է Ղազախստանի ՊՆ մամլո ծառայությունը:
Միջոցառումը սկսվեց մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզսատնի, ՌԴ, Տաջիկստանի և Ուզբեկստանի դրոշների բարձրացումից և օրհներգերի կատարումից: Հանդիսավոր արարողությունն ավարտվեց Ղազախստանի բանակի դեսանտայինների ցուցադրական ելույթներով:
Զորավարժությունները կտևեն 10 օր: Նախատեսվում է, որ զորավարժությունների ընթացքում մասնակից երկրների զինվորական ստորաբաժանումները կմշակեն հակամարտող կողմերի տարանջատման, հրադադարի պայմանների կատարման, հումանիտար բեռների ուղեկցության և շարասյուների վրա ահաբեկիչների հարձակման հետ կապված հարցերը:
Զորավարժությունները կանցնեն երկու փուլով, հայտնում է Ռոսբալտը: