Այս կիրակի, հոկտեմբերի 14-ին «Իմ սրտի մայրաքաղաքը» խորագրով կանցկացվի «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը: Այս տարի Երևանը դառնում է 2794 տարեկան: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի մշակույթի հարցերով խորհրդական Արամ Սուքիասյանը, միջոցառումների շարքը կսկսվի ժամը 10.00-ից` քաղաքի փողոցների ջրցան մեքենաների շքերթով: Միջոցառումներն անցկացվելու են 26 հարթակներում: Քաղաքապետարանն աշխատել է միջոցառումների շարքը դարձնել առավել բազմազան, որպեսզի ցանկացած մարդ կարողանա գտնել իր ճաշակին համապատասխան ծրագիր:
Սուքիասյանի խոսքով, այս տարվա միջոցառումների շարքում ավելացել են ՀՀ ազգային փոքրամասնությունների համերգը, պոեզիայի հարթակը, կրկեսային հարթակը, սթրիթ բոլի մրցաշարը:
Միջոցառումների համար տրամադրվել է 90 մլն դրամ գումար: Այս տարի ևս կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը, սակայն Սուքիասյանը որոշեց անակնկալ պահել այդ անունները:
Տոնակատարությանը կմասնակցեն Երևանի քույր քաղաքների ներկայացուցիչները: